Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
24.10.2023 11:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 52-ամյա Մհեր Մ.-ն: Նա 2017 թ. հուլիսի 24-ից Վոլգոգրադի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2-րդ հոդվածի (Մոլախաղերի ապօրինի կազմակերպումն ու անցկացումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: