Վրաերթեր Երևանի Սեբաստիայի փողոցում և Ազատության պողոտայում
23.07.2014 11:52
ՃՏ պատահարներ
Հուլիսի 22-ին, ժամը 21.45-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Արամայիս Վահանի Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 22-ին, ժամը 21.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Մարիա Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: