Վրաերթեր Երևանում և Արմավիրում
Մարտի 11-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես-Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մազմանյան փողոցի թիվ 191 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 11-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 84-ամյա տղամարդ և հայտարարել, որ վնասվածքները ստացել է Արմավիրի Հանրապետության փողոցի 28/7 հասցեի դիմաց՝ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: