Վրաերթեր Երևանի Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում, Բաբաջանյան փողոցում և Արտաշատ քաղաքում
Փետրվարի 6-ին, ժամը 07.20-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Լյուդվիգ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 6-ին, ժամը 19.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Օնիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 6-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Ռուբիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: