Վրաերթից հետո փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
06.11.2013 15:29
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Բյուրեղավան ճանապարհի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1967 թ. ծնված Ռազմիկ Ռ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` 1960 թ. ծնված Գարեգին Վ.-ն ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք և խոստովանական ցուցմունք տվել, որ Բյուրեղավան-Արզնի խաչմերուկում Ռազմիկ Ռ.-ին վրաերթի է ենթարկել ինքը՝ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: