ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթից օրեր անց 67-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

01.08.2019 17:11 ՃՏ պատահարներ

Հուլիսի 20-ին, ժամը 22.10-ին, Երևանի Պ.Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա Ծովինար Տիտանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 31-ին, ժամը 17.00-ին, Ծ. Տիտանյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: