Վրաերթից օրեր անց 33-ամյա տղամարդը մահացավ
02.12.2017 12:33
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 14-ին, ժամը 6.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 43 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 33-ամյա Դմիտրի Լոդյակովին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 1-ին Դ.Լոդյակովը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: