Վրաերթի ենթարկվածը մահացավ հիվանդանոցում
20.12.2012 12:44
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Վովա Մինասյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.30-ին, Վ. Մինասյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: