Վրաերթի ենթարկված երիտասարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
