Վրաերթի ենթարկված կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արմեն Խ.-ն «ՎԱԶ-2106ե մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում վրաերթի էր ենթարկել 1937 թ. ծնված Մանյա Պետրոսյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 19.10-ին, Արմեն Խ.-ն Գետաշեն գյուղից բերման էր ենթարկվել բաժին:
Հուլիսի 12-ին, ժամը 11.30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մ. Պետրոսյանը հուլիսի 11-ին, ժամը 18.10-ին, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: