Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է
13.09.2014 11:20
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղից Դիտակ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Վաչիկ Բադալյանին, պատճառել մարմնական վնասվածքներ և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Վ. Բադալյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, ժամը 04.30-ին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: