ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը և 4-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց

06.02.2014 11:39 ՃՏ պատահարներ

Փետրվարի 5-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Սարալանջ գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց` ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: