Վրաերթի ենթարկված 9-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց
11.09.2013 13:55
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Դաշտավան ճանապարհին` Դարակերտ գյուղի հատվածում, «Հայգեր» մակնիշի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: