Վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը ճշտվում է
09.10.2013 11:28
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկունք գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: