ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

16.11.2016 10:45 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 15-ին, ժամը 04.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի բաց կոտրվածք, ծնոտի կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա քաղաքացուհի:
Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ քաղաքացուհու որդին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 95/7 հասցեի դիմաց, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մորը և դիմել փախուստի:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: