Վրաերթի ենթարկված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
17.06.2023 12:03
ՃՏ պատահարներ
Հունիսի 13-ին, ժամը 11.55-ին, «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում վրաերթի էր ենթարկել 57-ամյա Արա Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Հունիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արա Սիմոնյանը մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: