Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
17.12.2022 11:34
ՃՏ պատահարներ
![Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է](/timthumb?src=/resources/police/img/news/big/1671262578-9521.jpeg&q=75&w=780&wm=1)
Նոյեմբերի 4-ին հաղորդվել էր, որ Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 73-ամյա Քնարիկ Ղազարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: