Վրաերթի ենթարկված 63-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
25.10.2023 10:27
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Հրաչիկ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: