Վրաերթի ենթարկված երիտասարդը հիվանդանոցում մահացել է
14.08.2023 11:22
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 12-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա Զորիկ Գրիգորյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: