Վրաերթ Արցախի փողոցում. վարորդը դիմել է փախուստի
24.04.2013 15:07
ՃՏ պատահարներ
Ապրիլի 23-ին, ժամը 14.15-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: