Վրաերթ խաչմերուկում
Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, «Նիսսան Սաննի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Շիրազ և Հասրաթյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
