Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
27.09.2013 13:13
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի և Մարգարյան 1-ին նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տարեց կինը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: