ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

06.04.2013 11:04 ՃՏ պատահարներ
Ապրիլի 3-ին, ժամը 17.45-ին, մարմնական վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա մի աղջիկ: Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12/7 հասցեում գործող տոնավաճառի մոտ՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 18.00-ին, ոստիկանություն է ներկայացել մի տղամարդ և խոստովանել, որ իր վարած «ԳԱԶ-2705»  մակնիշի ավտոմեքենայով աղջկան ինքն է վրաերթի ենթարկել: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: