ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

12.09.2013 12:14 ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.45-ին,  հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1925 թ. ծնված Մանյակ Թ.-ն, ով, ըստ հարազատների հայտարարության, վնասվածքները ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.15-ի սահմաններում, «ԳԱԶ -53»  մակնիշի ավտոմեքենան Կուրթան գյուղում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Մանյակ Թ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: