Վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
18.06.2014 12:15
ՃՏ պատահարներ
Հունիսի 17-ին, ժամը 11.10-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի մոտ «Մերսեդես Բենց Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 11.50-ին, վրաերթ կատարած 17-ամյա վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: