Վրաերթ` հետընթաց կատարելիս
07.03.2014 16:18
ՃՏ պատահարներ
Օրերս ոստիկանության ծառայողները Բազումի բաժին են հրավիրել 1981 թ. ծնված Սերինե Ս.-ին: Նա հաղորդում է տվել, որ մարտի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի 65 շենքի մոտ, փողոցը հատելիս, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս հարվածել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1975 թ. ծնված Սպարտակ Ա.-ն:
Սերինե Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: