ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ Նար-Դոսի փողոցում

27.01.2014 15:23 ՃՏ պատահարներ
Հունվարի 25-ին, ժամը 22.35-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1941 թ. ծնված Լադիկ Ղ.-ն, ում հարազատները հայտարարել են, որ նա վնասվածքները ստացել է Երևանի  Նար-Դոսի փողոցում  վրաերթի հետևանքով:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: