Վրաերթ Պարոնյան փողոցում
Մարտի 4-ին, ժամը 19.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
