Վրաերթ և բախում Գարեգին Նժդեհի փողոցում
10.06.2013 11:54
ՃՏ պատահարներ
Հունիսի 8-ին, ժամը 04.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի մոտ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որից հետո բախվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: