ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ և բախում Երևանում

10.12.2013 11:52 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, Երևանի Մ. Խորենացու և Վրացյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել տուն: Հետագայում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, և նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Լադա Պրիորա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: