Վրաերթ և բախում Վարդենիսում
15.03.2013 12:04
ՃՏ պատահարներ
Մարտի 14-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, այնուհետև բախվել «ՎԱԶ- 21011» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաների:
Վրաերթի ենթարկված աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: