Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
02.07.2020 13:19
ՃՏ պատահարներ
Հուլիսի 1-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 40-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա Էդգար Պ.-ին և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր:
Վարորդը նույն օրը, ժամը 08.00-ին, ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: