Դիտավորությամբ վրաերթի էր ենթարկել նախկին կնոջը
07.03.2023 16:04
Սպանության փորձ
Մարտի 6-ին ոստիկանության Կապանի բաժին դիմած 67-ամյա կինը հաղորդում էր տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում Ձորք թաղամասի շենքերից մեկի մոտ նախկին փեսան «Մերսեդես» մակնիշի մեքենայով դիտավորությամբ վրաերթի է ենթարկել դստերը, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Կյանքից զրկելու նպատակով նախկին կնոջը վրաերթի ենթարկած կապանցի 51-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: