Վրաերթի ենթարկված 65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
07.08.2023 14:27
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 5-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սեբաստիայի և Արա Սարգսյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 65-ամյա Հայկ Սահակյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: