ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանություն

13.05.2023 10:49 ՃՏ պատահարներ
Վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանություն

Մայիսի 10-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա աղջկա և հեռացել պատահարի վայրից: Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ վրաերթը կատարել է «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի 34-ամյա վարորդը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա մայիսի 12-ին ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: