Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
14.03.2023 10:33
ՃՏ պատահարներ

Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցում վրաերթի էր ենթարկել 75-ամյա Շաքե Օհանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Շաքե Օհանյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: