ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԼՐԱՑՎԱԾ. Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

14.11.2022 10:09 ՃՏ պատահարներ
ԼՐԱՑՎԱԾ. Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 66-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը նոյեմբերի 12-ին ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: