Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին
14.12.2020 10:16
ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ին,Երևան-Սևան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա Մովսես Ջանվելյանին, որը շպրտվելով՝ բախվել է ընթացող «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի. Մովսես Ջանվելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: