Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
15.10.2022 10:25
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 6-ին հաղորդվել էր Երևանի Հալաբյան փողոցում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդի կողմից 70-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին:
Վրաերթի ենթարկված 70-ամյա Սերգեյ Կասպարյանը հոկտեմբերի 13-ին հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: