Վրաերթի ենթարկված կինը մահացավ
17.04.2018 15:28
ՃՏ պատահարներ
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1951 թ ծնված Անժելա Մովսեսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 16-ին, ժամը 8.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ա. Մովսեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: