Վրաերթի ենթարկված 80-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
18.08.2022 10:44
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 15-ին, ժամը 16.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա Մարգարիտա Ռ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 16-ին, ժամը 07.50-ին, Մարգարիտա Ռ.-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: