Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ
18.10.2018 14:27
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել 1956 թ. ծնված Արամ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 07.10-ին, Ա. Մկրտչյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: