Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
19.05.2021 10:58
ՃՏ պատահարներ
Փետրվարի 27-ին հաղորդվել էր, որ կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեխնիկական անսարքությունը վերացնելու նպատակով եղել էր մեքենայի տակ, որն ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի էր ենթարկել նրան. վարորդը՝ 68-ամյա Համբարձում Կոշկարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 18-ին, ժամը 05.00-ին, Համբարձում Կոշկարյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: