Վրաերթի ենթարկված 71-ամյա կինը մահացել է
21.03.2023 11:18
ՃՏ պատահարներ
Մարտի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սպանդարյան կայարանի 9-րդ կմ վազքուղու 6-րդ պիկետում «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ էլեկտրաքարշի շարժակազմի կողմից մահվան ելքով վրաերթի է ենթարկվել 71-ամյա Ալվարդ Թևանյանը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: