Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը մահացել է
26.06.2019 14:39
ՃՏ պատահարներ
Հունիսի 25-ին, ժամը 15.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշեն թաղամասում վրաերթի է ենթարկել 73-ամյա Վարդուհի Հակոբյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: