Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Ապրիլի 21-ին, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի 68-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ին ներկայացել է բաժին: Նա պարտավորվել է ներկայանալ ՃՈ ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: