Վրաերթ մայրաքաղաքում. 63-ամյա կին է մահացել
29.10.2018 11:17
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթոյան և Նոր Արեշի 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա Սվետլաննա Հակոբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: