ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները և Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին վրաերթ կատարած վարորդին

Պարեկները և Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին վրաերթ կատարած վարորդին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը դեկտեմբերի 4-ին բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի էր ենթարկել 56-ամյա տղամարդը՝ իր վարած «ԲԻԴ» ավտոմեքենայով։ Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն: