Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է
21.12.2012 12:49
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները Բավրայի մաքսատան հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Գևորգ Զ.-ին, որը 2007 թ. հունվարի 5-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 239 հոդվածի 1-ին մասի Ա կետի` խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Գևորգ Զ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: