Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
09.07.2013 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները «Այրում» սահմանային անցագրային տարածքից բերման են ենթարկել 1948 թ. ծնված Թամարա Ք.-ին, որը 2012 թ. ապրիլի 2-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: